Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Ինչու է իշխանությունն ուզում խուզարկել Մայր Աթոռը

Ինչու է իշխանությունն ուզում խուզարկել Մայր Աթոռը
07.07.2025 | 20:46

Ինձ համար կասկած չկա, որ քննչական մարմինների, դատախազության և դատարանի գործողությունները փաստացի ղեկավարում է անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ինչպես այսօր տեղեկացանք Նիկոլ Փաշինյանի հրապարակային գրառումից, նախապատրաստվում է խուզարկություն Մայր Աթոռում: «Գլխավոր քննիչը» «հանձնարարել» է խուզարկել այն վայրը, որտեղ քրիստոնյաներս ակնածանքով ենք մուտք գործում:

Խուզարկելիս, քննիչը գալիս է անսպասելի, որպեսզի չթաքցվեն քննությանը հետաքրքրող առարկաները կամ նյութերը, իսկ այս դեպքում նախապես հայտարարվում է:

Հարց է ծագում՝ ինչու՞:

Երկու պատճառ եմ տեսնում.

1. «գլխավոր քննիչին» պետք է, որպեսզի պղծի Մայր Աթոռը՝ ԱՆՆԱԽԱԴԵՊ գործողությամբ, 2. պետք է մի բան սարքվի (կարող են երկու տարբերակներն էլ լինել):

Իսկ հրապարակ է նետում այդ գաղափարը, որպեսզի ստուգի հանրության տրամադրությունը: Կպաշտպանե՞ն Մայր Աթոռը իրենից, թե՝ ոչ:

Բոլոր կարմիր գծերը վաղուց հատված են:

Այս իշխանության ներկայացուցիչների կողմից, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, սահմանադրական կարգը տապալվել է, այդ թվում՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանումն ու հավասարակշռումը երաշխավորող Սահմանադրության նորմի գործողությունը փաստացի դադարեցված է:

Դրա ապացույցները շատ են: Վերջին թարմ օրինակը՝ Ազգային ժողովը 03.07.2025թ. որոշում է ընդունել, որով մասնավորապես «խստորեն դատապարտում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, սահմանադրական կարգի և օրինական իշխանությունների դեմ նախապատրաստված ահաբեկչության փորձը, որը բացահայտեցին Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները 2025 թվականի հունիսին»:

Ինչպես տեսնում եք, Ազգային ժողովը, կոպտորեն խախտելով Սահմանադրության այն նորմերը, որոնք սահմանում են անմեղության կանխավարկածի և արդարադատությունը միայն դատարանի կողմից իրականացնելու սկզբունքները, արդեն հանցագործության կատարում է արձանագրել և դատապարտել:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակ հանդիսացող քրիստոնյաները լավ պատկերացնում են, որ Մայր Աթոռի նկատմամբ այս պիղծ գործողությունները մեծ դժբախտություն են բերելու մեր ազգի գլխին:

Արա Զոհրաբյան

Դիտվել է՝ 1861

Մեկնաբանություններ